Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ովքեր են իռացիոնալներն. ինչպես կարող են նրանք հաջողության հասնել

21:05, չորեքշաբթի, 18 հունվարի, 2017 թ.
Ովքեր են իռացիոնալներն. ինչպես կարող են նրանք հաջողության հասնել

Ինչպես արդեն գիտեք, ֆունկցիոնալության տեսանկյունից մարդիկ բաժանվում են 2 խմբի` ռացիոնալներ և իռացիոնալներ: Այլ կերպ ասած` մարդիկ, ովքեր հետևողականորեն հասնում են իրենց նպատակին, և մարդիկ, ովքեր միաժամանակ մի քանի նպատակ ունեն և մեկից մյուսն են անցնում, այդպես էլ չիրագործելով դրանցից և ոչ մեկը: Իսկ որպեսզի պարզեք` ռացիոնալ մարդ եք, թե` իռացիոնալ, կարդացեք մեր նախորդ հոդվածը:
     Ստորև կխոսենք այն մասին, թե իրենց խառնաշփոթ գրաֆիկի հետ մեկտեղ ինչպես կարող են հաջողության հասնել իռացիոնալ մարդիկ: Առանձնացնենք 2 հիմնական խնդիր, որոնց վրա էլ հենց կանենք մեր շեշտադրումը:
     Եթե դուք իռացիոնալ տեսակի մարդ եք, ապա հավանաբար գիտեք` ինչքան դժվար է կառավարել ժամանակն ու ինչքան է ճնշում միապաղաղ աշխատանքը, որ ոչ մի կերպ չեք ուզում անել, սակայն պարտավոր եք, քանի որ վերջնաժամկետ է դրված: Ժամանակի կառավարումը, թերևս, ամենակարևոր գործոններից մեկն է հաջողության հասնելուն ընդառաջ: Ռացիոնալ տիպի մարդկանց դա հեշտությամբ է տրվում, իսկ ինչպե՞ս վարվեն իռացիոնալները:
     Հաջողության հասնելու համար իռացիոնալներին հստակ ծրագիր ու առաջնահերթություններ, վերջնաժամկետներ ու նպատակներ պետք չեն: Այս դեպքում էլ հարց է ծագում` ինչ է պետք ու ինչ անել այդ իրավիճակում:
     Հաճախ աչքի առաջ ռացիոնալների օրինակն ունենալով` ենթագիտակցական մակարդակում իռացիոնալը ցանկանում է նմանվել նրանց, նրանց պես հաջողակ լինել, ու սկսում է գործել ռացիոնալ մարդկանց օրենքներով (հստակ ծրագիր, գրաֆիկ, համառ աշխատանք, կարգուկանոն և այլն), սակայն որոշ ժամանակ անց նրան ձանձրացնում է այդ ամենը և նա դադարում է որևէ բան անել` խուճապի կամ հուսահատության մեջ ընկնելով:
     Նպատակին հասնելը միապաղաղություն է պահանջում. ինչ անել:
     Ինչպես արդեն նշեցինք, իռացիոնալներն ինչ-որ բանով զբաղվում են այնքան, ինչքանով որ դա իրենց հետաքրքիր է: Ցանկացած նոր բանի անցնելով` նրանք լիովին նվիրվում են այդ գաղափարին, բայց եթե ուզում են որևէ նոր բանով զբաղվել, ապա նրանք, ամենայն հավանականությամբ, զսպում են այդ ցանկությունը, քանի որ ձգտում են հնարավորինս շուտ արդյունքի հասնել, քանի դեռ չեն հանդիպել առաջին դժվարությունները: Որպես կանոն` նրանք չեն ցանկանում լուծել ծագած խնդիրներն ու հեշտությամբ անցում են կատարում մեկ այլ գաղափարի: Հենց այստեղ է նրանց սխալը: Իռացիոնալները չեն կարող երկար ժամանակ միևնույն գործով զբաղվել. միապաղաղությունը ճնշում է նրանց:
     Ի՞նչ անել այդ դեպքում: Ելքը հեշտ է. պետք է ընթանալ մի քանի ուղղությամբ: Օրինակ` առանձնացնել 2-3 ոլորտ, որոնցով նրանք հետաքրքրված են, և հաջողություններ ունենալ ու զբաղվել այդ ամենով միաժամանակ` հաշվի առնելով նաև այն, որ իռացիոնալները սիրում են ժամանակ առ ժամանակ մի բանից մյուսն անցնել:
     Ինչպե՞ս հաղթահարել տրամադրության անկումները:
     Հաճախ իռացիոնալներն աշխատում են` կախված տրամադրությունից: Անգամ եթե նրանց գործերի ցուցակ են կազմում, հազվադեպ են նախանշված հերթականությամբ կատարում այն: Պատճառը հաճախ փոփոխվող տրամադրությունն է. որպես կանոն` նրանք շատ սենտիմենտալ են և զգայուն, ու ցանկացած մանրուք կարող է ազդել նրանց տրամադրության վրա` հեռացնելով ստանձնած գործից ու մոտեցնելով մեկ ուրիշին, որի մասին նա դեռ չգիտի: Անհրաժետ է, որ իռացիոնալը շուտ նկատի այս ամենն ու անցնի իր ծրագրերում առկա մեկ այլ գործի: Այդպիսով, նա ժամանակ կխնայի, միշտ լավ տրամադրություն կունենա և հաջողություններ կգրանցի միաժամանակ մի քանի ուղղությամբ:
     Այսպիսով, իռացիոնալները պետք է միաժամանակ մի քանի ուղղությամբ գործեն: Եթե որևէ բան անելու տրամադրություն չկա, ուրեմն անհրաժեշտ է անցնել մեկ այլ գործի, գործեʹք, ու նորից անցեք նախկինում սկսած գործին: Միշտ կազմեք ձեր գործերի ցուցակը, բայց առանց հերթականության: Սկսեք այն գործից, որն ուզում եք, և առաջ շարժվեք ըստ ցուցակի, քանի դեռ չի հասել նորը կազմելու ժամանակը:

Հեղինակ՝ Արշալույս Մուշկամբարյան
     Հոգեբան, կոնֆլիկտաբան
     Ոչ վերբալ հաղորդակցության մասնագետ

5393 | 0
Facebook