Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիայում 1 ժամվա ընթացքում 3 երկրաշարժ է գրանցվել. Հռոմում տարհանել են մետրոյի ուղևորներին

16:00, չորեքշաբթի, 18 հունվարի, 2017 թ.
Իտալիայում 1 ժամվա ընթացքում 3 երկրաշարժ է գրանցվել. Հռոմում տարհանել են մետրոյի ուղևորներին

Իտալիայում մեկ ժամվա ընթացքում ավելի քան 5 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Ըստ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի` ցնցումները եղել են 5.6, 5.3 և 5.7 մագնիտուդ ուժգնությամբ: Վերջինը տեղի է ունեցել Հռոմից 106 կիլոմետր հյուսիս արևելք:

Զոհերի և վիրավորների մասին դեռ չի հաղորդվում:

Հաղորդվում է, որ Հռոմում տարհանվել են մետրոյի ուղևորները, ինչպես նաև՝ մի քանի դպրոց:

«Մենք սկսել ենք ստուգել տարածքը, դեռ մեզ ոչ ոք օգնության համար չի դիմել»,- հայտնել է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Ֆաբրիցիո Կուրչոն:

Նրա փոխանցմամբ` երկրորդ ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել Լացիո մարզի սահմանին՝ Հռոմից 110 կիլոմետր հեռավորության վրա: Այդ գոտին էր օգոստոսի 24-ին ենթարկվել ավերիչ երկրաշարժի, որի ժամանակ 300 մարդ էր զոհվել:

Ցնցումներն զգացվել են Լացիո, Մարկե, Աբրուցո մարզերում, ինչպես նաև Հռոմում:

7136 | 0
Facebook