Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գրիզմանը համաձայնության է եկել «Մանչեսթր Յունայթեդ»-ի հետ. ԶԼՄ-ներ

15:15, չորեքշաբթի, 18 հունվարի, 2017 թ.
Գրիզմանը համաձայնության է եկել «Մանչեսթր Յունայթեդ»-ի հետ. ԶԼՄ-ներ

«Աթլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը կարիերան կարող է շարունակել Անգլիայում։ Այս մասին գրում է բրիտանական մամուլը։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթր Յունայթեդ»-ը, որի ներկայացուցիչները մի քանի ամիս բանակցություններ են վարել ֆուտբոլիստի հետ։ Ակումբի ներկայացուցիչները բանավոր համաձայնության են եկել Գրիզմանի հետ։ Կողմերը պայմանավորվել են ֆուտբոլիստի աշխատավարձի և խաղային համարի շուրջ։ Գործարքի գումարը կարող է կազմել 100 մլն եվրո։ 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը բարդանում է, քանի որ 2016-ին ՖԻՖԱ-ն արգելել է «Աթլետիկո»-ին նոր ֆուտբոլիստներ գրանցել, ինչը նշանակում է, որ Գրիզմանի փոխարեն ձեռք բերել այլ ֆուտբոլիստի մադրիդյան ակումբը չի կարողանա։

7609 | 0
Facebook