Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ազգային արխիվում պահվող «Հայֆիլմ»-ի ժապավենները թվայնացվել են». Ամատունի Վիրաբյան

18:25, չորեքշաբթի, 18 հունվարի, 2017 թ.
«Ազգային արխիվում պահվող «Հայֆիլմ»-ի ժապավենները թվայնացվել են». Ամատունի Վիրաբյան
     Ազգային արխիվում պահվող ավելի քան 300 մլն նյութերի միայն չնչին մասն է մինչև այժմ թվայնացվել` մոտ 1 մլն փաստաթուղթ, որոնք ընդհանուր արխիվի 0,1%-ն են կազմում: «Թվայնացումը չենք կարող կատարել մեկ, հինգ կամ տասը տարում: Մենք ընտրում ենք այն փաստաթղթերը, որոնց պահանջարկն ավելի շատ է»,- այս մասին ասել է ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
     Ազգային արխիվում ստեղծել է նաև քաղաքացիների աշխատանքային կենսագրությունների տվյալների բազա: Այսուհետ կենսաթոշակի տեղեկանքի համար ոչ ոք ստիպված չի լինի հասնել արխիվ ու հերթի և քաշքշուկի մեջ ընկնել: Ամատունի Վիրաբյանը հավաստիացնում է, որ մինչև տարեվերջ համակարգը կգործի:
     Թվայնացվել են նաև Ազգային արխիվում պահվող «Հայֆիլմ»-ի բոլոր ժապավենները, հերթը հասել է հեռուստահաղորդումներին: Առաջին ֆիլմն էլ 1911 թվականի Մաթևոս 2-րդ Իզմիրլյանի թաղման արարողության նկարահանումն է, որը 15 վայրկյան տևողություն ունի:
     Ուսումնասիրվել են նաև 1915-ի վավերագրերն ու հավաքագրվել եղեռնին զոհված շուրջ 300.000 մարդու տվյալներ:
2649 | 0
Facebook