Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռուսաստանը Հայաստանում գերհզոր «Небо-М» ռադիոտեղորոշիչ համակարգեր է տեղակայել

14:35, չորեքշաբթի, 18 հունվարի, 2017 թ.
Ռուսաստանը Հայաստանում գերհզոր «Небо-М» ռադիոտեղորոշիչ համակարգեր է տեղակայել

Ռուսաստանը Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայնում տեղակայել է գերհզոր «Небо-М» ռադիոտեղորոշիչ համակարգեր: Այս մասին ասվում է ռուսական Военное Обозрение պարբերականի` այսօր հրապարակված հոդվածում:
     «Հայաստանում «Небо-М»-ի տեղակայումն արժանի պատասխան կլինի Ադրբեջանի կողմից գնված իսրայելական արտադրության Green Pine համակարգերին»,- գրել է հոդվածի հեղինակ Եվգենի Դամանցևը: Նա հավելել է, որ Ադրբեջանի հետ մեկտեղ, թույլ է տալիս վերահսկել Վրաստանի, Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի տարածքները:
     Ռուսաստանը Небо-М ռադիոտեղորոշիչ 10-ից ավելի համակարգ ունի և դրանք տեղակայված են արևելյան և արևմտյան սահմաններին: Սա նման համակարգերի՝ Հայաստան ուղարկվելու մասին առաջին հրապարակումն է:
     «Небо-М» համակարգերը թույլ են տալիս սեկտորային ռեժիմով 200-250 կիլոմետր հեռավորության վրա և մոտ 160 կիլոմետր շրջանաձև շառավղով հայտնաբերել համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կառավարվող հրթիռները: Այն ի զորու է հայտնաբերել, ուղեկցել և նույնիսկ գրավել ու վերահսկել Երկրի մթնոլորտից դուրս արձակված միջին հեռահարության հրթիռները:

6924 | 0
Facebook