Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոստիկանությանը հրաման էր տրված պաշտպանե՞լ, թե՞ ջարդել ժողովրդին». Արարատ Խանդոյանը` վկային

14:25, չորեքշաբթի, 18 հունվարի, 2017 թ.
«Ոստիկանությանը հրաման էր տրված պաշտպանե՞լ, թե՞ ջարդել ժողովրդին». Արարատ Խանդոյանը` վկային
    
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի գործով դատավարությունը: Նշենք, որ այսօր դատական նիստի ժամանակ ցուցմունք է տվել ՀՀ ոստիկանության ներքին զորքերի սպա Ռաֆայել Մնացականյանը: «Հուլիսի 17-ին 21:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել եմ ծառայություն իմ անձնակազմի հետ: Այդ ժամանակ եղել է խուլիգանություն, ժողովրդի կողմից նետվել են կոշտ, կոպիտ իրեր, շշեր: Ոստիկանության կողմից էլ մի քանի անգամ հորդոր եղել է ժողովրդին, որ հավաքն ապօրինի է»: Վերջինը նշել է, որ Խորենացի փողոցում ամբաստանյալ Արարատ Խանդոյանին չի տեսել:
Պաշտպանի հարցին, թե Արարատ Խանդոյանը վկային հարվածե՞լ է, վերջինը պատասխանել է. «Չեմ կարող ասել»:
     Արարատ Խանդոյանի հարցին, թե ոստիկանությանը հրաման էր տրված պաշտպանե՞լ, թե՞ ջարդել ժողովրդին, վկան պատասխանել է՝ պաշտպանել:
     Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը բերման է ենթարկվել հուլիսի 20-ին` Խորենացի փողոցից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-10 տարի ժամկետով:
5525 | 0
Facebook