Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բասկետբոլ. Թավակալյանը վաստակել է 8 միավոր, Մադոյանը՝ 9 միավոր

14:05, չորեքշաբթի, 18 հունվարի, 2017 թ.
Բասկետբոլ. Թավակալյանը վաստակել է 8 միավոր, Մադոյանը՝ 9 միավոր

ԱՄՆ-ի ուսանողական լիգայի՝ NCAA-ի հերթական տուրում Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Թավակալյանի «Հորնեթս Դելևր» ակումբը 75։70 հաշվով պարտություն է կրել «Նորֆոլկ Սթեյթ» ակումբից: Թավակալյանը խաղադաշտում անցկացրել է 23 րոպե՝ վաստակելով 8 միավոր: 19 հանդիպումից հետո «Հորնեթս Դելևր»-ն զբաղեցնում է 7 –րդ հորիզոնականը:

«Ջոնսոն Ուելս»-ը, որի կազմում հադես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը, 106։71 հաշվով հաղթել է «Աննա Մարիա» ակումբին: Մեթյու Մադոյանը խաղադաշտում անցկացրել է 27 րոպե՝ վաստակեց 9 միավոր:

1732 | 0
Facebook