Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ոստիկանները փնտրում են Մերձմոսկվայում առևանգված հայ աղջկան, մինչդեռ հայրը հայտարարում է, թե իր դուստրը տանն է

13:15, չորեքշաբթի, 18 հունվարի, 2017 թ.
Ոստիկանները փնտրում են Մերձմոսկվայում առևանգված հայ աղջկան, մինչդեռ հայրը հայտարարում է, թե իր դուստրը տանն է

Արդեն 2 օր է` ռուսական ԶԼՄ-ներում շոշափվում է այն տեղեկությունը, որ ՌԴ Սոլնեչնոգորսկ շրջանում ապրող հայ գործարար Սարգսյանի դստերն` Աննա Եղունյանին առևանգել են հունվարի 16-ին ու մինչ օրս ազատ չեն արձակել: Ըստ «360» հեռուստաընկերության, առևանգողները մտադիր են աղջկան ողջ ու առողջ վերադարձնել միայն այն ժամանակ, երբ նրա հայրը վերադարձնի իր նախկին գործընկերոջը պարտք մնացած ողջ գումարը:

Աղջկա պապի` Գվիդոն Սարսգյանի խոսքերով` դուստրն առավոտյան գնացել է դպրոց, իսկ դասերի ավարտից հետո պետք է գնար մաթեմատիկայի կրկնուսույցի մոտ, սակայն անհետացել է:

Պապը նաև պատմել է, որ թոռանը հաջողվել է կապ հաստատել ընտանիքի անդամների հետ: Նա պատմել է, որ իրեն առևանգել են մի քանի հոգով ու ստիպողաբար նստեցրել ավտոմեքենան, թե ուր են տարել, ինքը չգիտի:

Աննան նաև պատմել է, որ իրեն մեկ անգամ ծեծել են. «Ապրել եմ ուզում, ինչ ուզում են՝ տվեք, ասաց»,- ասել է նա:

Հանցագործները պահանջել են մեկ միլիոն ու տվել 2 օր ժամանակ, սակայն չեն նշել, թե ինչ տարադրամով:
     Սակայն երեկ, մինչ ոստիկանները փնտրել են առևանգողներին, իսկ տեղի լրատվամիջոցներից մեկն ուղիղ եթերում մեկնաբանել է տեղի ունեցածն, ստուդիա է զանգել աղջկա հայրն ու մեղադրել լրատվամիջոցներին` կեղծ լուրեր տարածելու համար: «Իմ 2 աղջիկներն էլ տանն են, ողջ առողջ, ես ոչ մի պարտ ու ոչ մի խնդիր չունեմ»,- ասել է նա:

Թե որն է այս խճճված պատմության իրական կողմը, դեռևս պարզ չէ:

Ոստիկանները փնտրում են Մերձմոսկվայում առևանգված հայ աղջկան, մինչդեռ հայրը հայտարարում է, թե իր դուստրը տանն է
6423 | 0
Facebook