Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էլեկտրոնային ծխախոտը տղամարդուն զրկել է դեմքից

10:45, հինգշաբթի, 19 հունվարի, 2017 թ.
Էլեկտրոնային ծխախոտը տղամարդուն զրկել է դեմքից

Էլեկտրոնային ծխախոտն Այդահոյի բնակիչ էնդրյու Հոլին զրկել է ատամներից ու աղավաղել դեմքը:

Առավոտյան, երբ Էնդրյուն լոգասենյակում որոշել է ծխել ծխախոտն, այն այնպիսի ուժգնությամբ է պայթել, որ վնասել է դեմքն, ատամներից մի քանիսն, ինչպես նաև` պոկել լվացարանի մի մասն ու առաստաղին անցքեր թողել:

Էլեկտրոնային ծխախոտը պայթել է
Էլեկտրոնային ծխախոտը պայթել է

Վերակենդանացման բաժանմունք տեղափոխված տուժածից հեռացրել են վնասված 7 ատամ և բերանի ամբողջ խոռոչում խրված պլաստմասե բազմաթիվ կտորներ: Նրա դեմքն ստացել է երկրորդ կարգի այրվածքներ:

Էլեկտրոնային ծխախոտը պայթել է
Էլեկտրոնային ծխախոտը պայթել է

Հրաշքով ողջ մնացած երիտասարդն այժմ ոչ միայն հրաժարվել է ծխելու վատ սովորույթից, այլև կոչ է անում բոլորին` չօգտագործել էլեկտրոնային ծխախոտներ: Նշենք, որ սա առաջին նմանատիպ դեպքը չէ` էլեկտրոնային ծխախոտների պայթյունների հետ կապված:

Էլեկտրոնային ծխախոտը պայթել է
Էլեկտրոնային ծխախոտը պայթել է

7995 | 0
Facebook