Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հպա՞րտ է 7 հազար մարդ տարած նորելուկ ՀՀԿ-ականը, ով գուցե հիմա փնտրում է ՀՀԿ-ի փակված ետնամուտքը». Հրանուշ Խառատյան

12:05, չորեքշաբթի, 18 հունվարի, 2017 թ.
«Հպա՞րտ է 7 հազար մարդ տարած նորելուկ ՀՀԿ-ականը, ով գուցե հիմա փնտրում է ՀՀԿ-ի փակված ետնամուտքը». Հրանուշ Խառատյան

Ես ամաչում եմ, որ մեր իշխանության շրջանում Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության բնակչության համար ոչ մի արտաքին և ներքին գործնական հարց չի լուծվել, իսկ երկրի ֆիզիկական, և բնակչության սոցիալական կյանքի անապատացումը շարունակվում է:
     ՀՀԿ-ի նախընտրական խոստովանություն
     Նախընտրական քաղաքական օրակարգային հպարտությունը՝ «ես հպարտ եմ» հաստատումը սնանկության որակական ինքնահաստատում է դարձել. «ես հպարտ եմ, որովհետև ժողովրդի կողքին եմ», «հպարտ եմ, որ ՀՀԿ-ից եմ», «հպարտ եմ, որ ՀԱԿ-ից եմ», «հպարտ եմ, որ ԵԼՔ-ից եմ», «հպարտ եմ, որ ՄՈՒՏՔ-ից եմ», «հպարտ եմ, որ բարգավաճում եմ», «հպարտ եմ, որ լուսավորում եմ»... Հպա՞րտ է մի գիշերվա մեջ ՀՀԿ-ի լայն բացված շքամուտքով յոթ հազար մարդ ներս տարած նորելուկ ՀՀԿ-ականը, ով, գուցե, թաքուն դուրս գալու համար հիմա փնտրում է ՀՀԿ-ի փակված ետնամուտքը: Ինչի՞ց կարող են հպարտ լինել 2,5 միլիոնանոց հասարակության երկու միլիոնի մարգինալացվածության դեպքում այն «քաղաքականները», ովքեր կամ երկու տասնամյակից ավել վերահաստատում են իրենց քաղաքական սնանկությունը, կամ դեռ նորելուկ են և ժամանակ չեն ունեցել հաստատելու իրենց հասունությունը: Բա մեկը չկա՞, որ ամաչում է: Ամոթն էլ է մարդկային երևույթ, պարոնայք:

3941 | 2
Facebook