Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գևորգ Սաֆարյանի պաշտպանը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը

11:25, չորեքշաբթի, 18 հունվարի, 2017 թ.
Գևորգ Սաֆարյանի պաշտպանը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը
     Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ պատրաստվում են դիմել Վերաքննիչ դատարան. «Մենք կբողոքարկենք Առաջին ատյանի որոշումը Վերաքննիչ դատարանում: Հույս ունենք, որ Վերաքննիչ դատարանը կպակասեցնի պատժի չափը»:
     Արդեն տեղեկացրել էինք, որ հունվարի 16-ին Գևորգ Սաֆարյանն ազատազրկվել է 2 տարով:
     Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Երևանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին «Նոր Հայաստանի» անդամների և ոստիկանների միջև բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գևորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:
     Ըստ իրավապահ մարմինների` Գևորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:
1820 | 0
Facebook