Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանյան շենքի բակում հայտնաբերվել է «ՏԱՎՈՒՇ» նախագիծ ՍՊԸ-ի 34-ամյա տնօրենի դին

10:00, չորեքշաբթի, 18 հունվարի, 2017 թ.
Երևանյան շենքի բակում հայտնաբերվել է «ՏԱՎՈՒՇ» նախագիծ ՍՊԸ-ի 34-ամյա տնօրենի դին

Այսօր՝ ժամը 01:10-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Ազատության պողոտա 11ա շենք, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի:
     Shamshyan.com-ի հաղորդմամդ` ոստիկանությունը պարզել է, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ, 34-ամյա Դավիթ Մելքումյանն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, 12-րդ հարկից ինքնասպանություն գործելով, իրեն ցած է նետել:
     Կայքի տեղեկություններով, Դ. Մելքումյանը աշխատում էր «ՏԱՎՈՒՇ» նախագիծ ՍՊԸ-ի տնօրեն, ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա և սպասում էին երրորդ երեխային:

6480 | 5
Facebook