Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Պատգամավորի թեկնածու է առաջադրվելու նաև ԱԺ նախկին պատգամավոր Լեդի Հակոբը. «ՀԺ»

09:55, չորեքշաբթի, 18 հունվարի, 2017 թ.
Պատգամավորի թեկնածու է առաջադրվելու նաև ԱԺ նախկին պատգամավոր Լեդի Հակոբը. «ՀԺ»

«Մեր տեղեկություններով` ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու է ցանկանում առաջադրվել նաև Հակոբ Հակոբյանն՝ ԱԺ նախկին պատգամավոր Լեդի Հակոբը։ Վերջինը կընդգրկվի ՀԱԿ-ի համամասնական ցուցակում։
     Նա ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Մալաթիա-Սեբաստիա համայնքում։ Հիշեցնենք, որ ՀԱԿ–ի տարեվերջյան համագումարի ժամանակ Հակոբ Հակոբյանն ընդգրկվեց այդ կուսակցության վարչության կազմում։ Այսպիսով. սույն համայնքում թեժ պայքար Է սպասվում, հատկապես որ այնտեղից կարող Է կրկին առաջադրվել Սամվել Ալեքսանյանը, որը Հակոբ Հակոբյանի հետ քավոր-սանիկական կապեր ունի։ Ի դեպ, վերջերս այդ համայնքում առաջադրվելու հավանականությունը չի բացառել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Ավանդաբար թեժ ընտրապայքար ունեցող այդ համայնքում կարող են առաջադրվել նաև այլ թեկնածուներ այլ կուսակցություններից կամ դաշինքներից և կրկին ընտրությունները թեժ դարձնեն։ Մասնավորապես, սույն համայնքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու Է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը»,–գրում է թերթը։
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

3797 | 0
Facebook