Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ռուբլու փոխարժեքը ներկայում ամենաբարձրն Է անցած 1.5 տարվա ընթացքում «ՀԺ»

09:50, չորեքշաբթի, 18 հունվարի, 2017 թ.
Ռուբլու փոխարժեքը ներկայում ամենաբարձրն Է անցած 1.5 տարվա ընթացքում «ՀԺ»

«Արդեն մի քանի օր է, ինչ արտարժույթի փոխանակման կետերում ռուսական ռուբլու առքի գինը գերազանցում Է 8 դրամը։ Մասնավորապես երեկ մեկ ռուսական ռուբլին չենջերում գնվում Էր 8 դրամ 5 լումայից մինչև 8 դրամ 15 լումա գնով։
     Իսկ վաճառքի գինը տատանվում Է 8 դրամ 30 լումայից մինչև 8 դրամ 40 լումա։ Վերջին երկու ամսվա ընթացքում ռուսական ռուբլին, դրամով հաշվարկած, արժեվորվել Է 12 տոկոսով։ Իսկ անցած ուղիղ մեկ տարվա ընթացքում ռուբլին արժեվորվել Է 34 տոկոսով։ Նշենք, որ ռուբլու փոխարժեքը ներկայումս ամենաբարձրն Է անցած 1.5 տարվա ընթացքում։ Սա որոշակի դրական ազդեցություն կունենա հայաստանյան այն ընտանիքների գնողունակության վրա, որոնց եկամտի աղբյուրը Ռուսաստանում ապրող նրանց հարազատների ուղարկած գումարներն են։ Սակայն այդ մասնավոր տրանսֆերտների ծավալն անցած երկու տարիների ընթացքում այնքան Է նվազել, որ ռուբլու նույնիսկ այսպիսի արժեվորումը չի «փոխհատուցում» այդ ծավալը»,– գրում է թերթը։
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

3337 | 0
Facebook