Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արմենիա» ԲԿ-ի բժիշկները բողոքում են աշխատավարձերից, հիվանդները` ջեռուցումից

17:25, երեքշաբթի, 17 հունվարի, 2017 թ.
«Արմենիա» ԲԿ-ի բժիշկները բողոքում են աշխատավարձերից, հիվանդները` ջեռուցումից
     MAMUL.am-ի տեղեկություններով, «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Գրիգոր Գրիգորի Գրիգորյանը մի քանի ամիս է` չի վճարում բժիշկների աշխատավարձերը: Ըստ այդմ, բժիշկներ կան, որ աշխատավարձ չեն ստացել անցած տարվա ապրիլից: Վերջիններն իրենց անվերջ բողոքներին ի պատասխան լսում են, թե «վճարելու ցանկությունը մեծ է, բայց չեն կարող»: Մեր խմբագրությունը նաև ահազանգեր է ստացել քաղաքացիներից, ըստ որոնց` «Արմենիա» բժշկական կենտրոնը պատշաճ կերպով չի ջեռուցվում: Հիվանդներին խնամողները տանից ջեռուցող սարքեր են բերում և այդկերպ տաքացնում հիվանդասենյակները:
3852 | 0
Facebook