Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աբովյանում ու Եղվարդում մառախուղ է, Վարդենյաց լեռնանցքում` մերկասառույց

16:45, երեքշաբթի, 17 հունվարի, 2017 թ.
Աբովյանում ու Եղվարդում մառախուղ է, Վարդենյաց լեռնանցքում` մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35- րդ կմ-ին և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
     Մ-2 ավտոճանապարհի Գետափ-Արենի հատվածում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան և Եղվարդ քաղաքներում առկա է մառախուղ:
     Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

1560 | 0
Facebook