Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը զենիթահրթիռային «Top» համալիրներ է տրամադրել Ադրբեջանին

16:15, երեքշաբթի, 17 հունվարի, 2017 թ.
Ռուսաստանը զենիթահրթիռային «Top» համալիրներ է տրամադրել Ադրբեջանին

Բրիտանական Daily Star պարբերականի վերլուծաբան Փիթեր Թրումենն իր «Պուտինի վերջին զենքը երկնքից հարվածներ կտեղա ամերիկյան հրթիռների վրա» հոդվածում գրել է ռուսական զենիթահրթիռային «Top» համալիրների մասին, որոնք նախատեսված են հակահրթիռային և հակաօդային պաշտպանության խնդիրներ իրականացնելու համար:
     Վերլուծաբանը պնդում է, որ ռուսական բանակից բացի, այդ զինատեսակնն առկա է նաև Ադրբեջանի զինանոցում:
     Թրումենը նշում է, որ զենիթահրթիռային «Top» համալիրներն ի զորու են խոցել գերճշգրիտ կառավարելի հրթիռներ, այդ թվում նաև` ամերիկյան Amercian Paveway հրթիռները, որ կիրառվում են ամերիկյան ռմբակոծիչների կողմից:
     Զենիթահրթիռային «Top» համալիրները նախատեսված են վարչական, տնտեսական ու ռազմական օբյեկտների պաշտպանության համար: Դրանք նախատեսված են նաև թևավոր հրթիռների, անօդաչու թռչող սարքերի, կառավարվող ավիառումբերի, ուղղաթիռների ու ինքնաթիռների խոցման համար:
     Այս համալիրները կարող են գործի դրվել ինչպես մեխանիկական, այնպես էլ` ավտոմատ եղանակներով: Դրանով հանդերձ, սակայն, «Top» համալիրներն ինքնուրույն վերահսկում են օդային տարածությունն ու խոցում օդային այն թիրախները, որոնք չեն նույնականացվում, այսպես կոչված, «թշնամի-բարեկամ» համակարգի կողմից:
     Նշենք, որ ռուսական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ Ռուսաստանն 8 միավոր զենիթահրթիռային «Top» համալիրներ է տրամադրել Ադրբեջանին:

12953 | 2
Facebook