Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչպես նեղացնել դեմքի ծակոտիները

20:10, շաբաթ, 21 հունվարի, 2017 թ.
Ինչպես նեղացնել դեմքի ծակոտիները

Ինչպես նշում է բժիշկ-կոսմետոլոգ Անուշ Շիրվանյանը, դեմքի ծակոտիների լայնացման պատճառները կարող են շատ տարբեր լինել: «Ոչ ճիշտ սնունդ, սթրես, անորակ կոսմետիկա, գենետիկ հակումներ, 35 տարեկանից բարձր տարիք…»: Նրա խոսքով` կարելի է և պետք է պայքարել լայնացած ծակոտիների դեմ: Կոսմետոլոգն առաջարկում է արդյունավետ մի քանի միջոց.
     1. Պատրաստել կոսմետիկ սառույց.
     Խոտաբույսերից պատրաստված լուծույթը կարելի է լցնել սառույցի համար նախատեսված տարայի մեջ և սառեցնել: Կարող եք օգտագործել երիցուկ և վաղենակ, ինչպես նաև սրոհունդ (зверобой), որը շատ լավ նվազեցնում է մաշկի բորբոքվածությունը: Առավոտյան և երեկոյան մաքրեք դեմքը տաք ջրով և դեմքի համար նախատեսված օճառով, ապա շփեք սառցե խորանարդիկներով 1-2 րոպե: Արդեն մեկ շաբաթ օգտագործելուց հետո կզգաք արդյունքը:
     2. Ամեն օր դեմքին քսեք բնական յոգուրտ և պահեք 20 րոպե.
    
Շատ լավ ազդում է ծակոտիների նեղացման վրա, սպիտակեցնում է մաշկը, թարմացնում է և ձգում այն: Արդեն մեկ շաբաթ օգտագործելուց հետո կզգաք արդյունքը:
     3. Դիմակ վարսակի փաթիլներով.
     Վարսակի փաթիլներով դիմակը դեմքն անթերի հարթ կդարձնի: Խառնեք 2 ճաշի գդալ վարսակի փաթիլների ալյուրը 1 ձվի հարած սպիտակուցի հետ: Պահեք դիմակը դեմքին 20 րոպե, հետո լվացեք տաք ջրով, աշխատեք չձգել դեմքը: Այս գործընթացից հետո մի ծուլացեք և մաքրեք դեմքը խոտաբույսերի լուծույթով:

10210 | 0
Facebook