Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչպես խնամել շուրթերը ձմռանը. մանրամասնում է բժիշկ-կոսմետոլոգը

22:25, շաբաթ, 21 հունվարի, 2017 թ.
Ինչպես խնամել շուրթերը ձմռանը. մանրամասնում է բժիշկ-կոսմետոլոգը

«Ձմռանը մեր շուրթերը ենթարկվում են արտաքին միջավայրի բացասական ազդեցությանը: Շուրթերը միշտ տեսանելի են և անհնար է թաքցնել: Եթե նորմալ վիճակում են, խնամված և առողջ տեսք ունեն, ապա անպայման կգրավեն շրջապատի ուշադրությունը: Որպեսզի շուրթերը չցրտահարվեն և չճաքճքեն, դրանք պետք է լրացուցիչ խնամել ձմռանը»,- ասում է բժիշկ- կոսմետոլոգ Անուշ Շիրվանյանը:
     Նրա խոսքով` շուրթերը խնամելու համար ամենահեշտ միջոցը պաշտպանիչ բալզամի օգտագործումն է: «Այն կիրառելի է ոչ միայն ձմռանը, այլև տարվա բոլոր եղանակներին: Բալզամը պաշտպանում է շուրթերի բարակ մաշկը ցրտահարումից, արևի վնասակար ճառագայթներից, քամուց ու փոշուց, որոնք չորացնում են շուրթերի զգայուն և նուրբ մաշկը: Քսեք այն շուրթերին և սպասեք, որ ներծծվի, դրանից հետո կարելի է քսել շրթներկը»,- նշում է մասնագետը:
     Իսկ եթե շուրթերը ճաքճքել և թեփոտվել են, մինչդեռ երեկոյան կարևոր հանդիպում ունեք, կոսմետոլոգը խորհուրդ է տալիս խնդիրը լուծել շուրթերի մերսման օգնությամբ: «Ատամի խոզանակը տաք ջրում թրջեք, մերսեք շուրթերը 2-3 րոպե: Դա կուժեղացնի արյան շրջանառությունը և կհեռացնի մաշկի մահացած բջիջները: Դրանից հետո շուրթերին մեղր քսեք և թողեք 10 րոպե: Մեղրը ձեր շուրթերին անհավանական փափուկ, նուրբ և խոնավ տեսք կտա: Ժամանակը լրանալուց հետո շուրթերը լվացեք տաք ջրով և շփեք խավոտ թաց սրբիչով: Այնուհետ քսեք խոնավացնող բալզամ, վերջում` շրթներկ»,- հավելեց նա:

3562 | 0
Facebook