Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Աշխարհի ամենավտանգավոր թմրամիջոցն ազատորեն վաճառվում է խանութներում

22:10, երեքշաբթի, 17 հունվարի, 2017 թ.
Աշխարհի ամենավտանգավոր թմրամիջոցն ազատորեն վաճառվում է խանութներում

Ամբողջ աշխարհն այսօր որդեգրել է թմրամիջոցների դեմ պայքարի ուղին, սակայն, համաձայն վերջին մի քանի տարիներին արվող հետազոտությունների, կա մի բան, որն ազատորեն վաճառվում է աշխարհի բոլոր խանութներում և որն ավելի մեծ վնաս է հասցնում մարդու առողջությանը, քան կրեկը կամ հերոինը: Դա ալկոհոլն է:

Մասնագետները առանձնացրել են մարդու համար ամենավնասակար 20 նյութերը, որպեսզի պարզեն, թե դրանցից որոնք են մարդու և առհասարկ մարդկության համար ամենավտանգավորները:

Տարբեր հաշվումների արդյունքում առաջին տեղում է հայտնվել ալկոհոլը: Նրա վնասակարության պայմանական ցուցանիշը հասել է 72-ի, այն դեպքում, երբ վնասակարության ամենաբարձր՝ «անասելի վնասակար» ցուցանիշը եղել է հարյուրը: Ալկոհոլը կարող է դառնալ ավելի քան 60 տարատեսակ հիվանդությունների պատճառ, իսկ օրգանիզմի վրա նրա ունեցած բացասական ազդեցությունները դեռ մինչև վերջ ուսումնասիրված չեն:

Մարդու և հասարակության համար երկրորդ ամենավտանգավոր նյութը հերոինն է՝ 55 ցուցանիշով: Իսկ ամենաքիչ վնասակար թմրամիջոցները համարվել են սնկերը՝ 5 ցուցանիշով:

15286 | 0
Facebook