Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Առևտուր չի լինի». Մոսկվան արձագանքել է պատժամիջոցների չեղարկման դիմաց միջուկային սպառազինության կրճատման մասին Թրամփի առաջարկին

20:35, երկուշաբթի, 16 հունվարի, 2017 թ.
«Առևտուր չի լինի». Մոսկվան արձագանքել է պատժամիջոցների չեղարկման դիմաց միջուկային սպառազինության կրճատման մասին Թրամփի առաջարկին

Արձագանքելով ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան չի դիտարկում ԱՄՆ կողմից պատժամիջոցների չեղարկման դիմաց միջուկային սպառազինության կրճատման հնարավորությունը: Այս մասիին հաղորդում է РИА Новости-ն:

«Հիմա այդ հարցով որևէ բանակցություն չի վարվում» ասել է նա՝ ընդգծելով, որ Մոսկվան չի եղել «այդ սահմանափակման նախաձեռնողը» և մտադիր չէ «արտասահմանյան շփումների ժամանակ պատժամիջոցների հարցը բարձրացնել»:

Հարցին՝ միջուկային սպառազինության կրճատման վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի՞ փոխվում, Պեսկովն ընդգծել է, որ այդ թեման կարող է քննարկվել միայն Թրամփի՝ պաշտոնն ստանձնելուց հետո:

5409 | 0
Facebook