Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լրագրողի գործն ընդդեմ Ռուբիկ Հակոբյանի դատարանում է

17:25, երկուշաբթի, 16 հունվարի, 2017 թ.
Լրագրողի գործն ընդդեմ Ռուբիկ Հակոբյանի դատարանում է

«Հրապարակ»-ի լրագրող Վահե Մակարյանը դատի է տվել ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցն ընդունվել է վարույթ ու Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, մայիսի 18-ին տեղի է ունենալու՝ խորհրդարանական ընտրություններից հետո: Դատական գործը մակագրված է դատավոր Էդիկ Ավետիսյանի անունով:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանությունում նյութեր են պատրաստվում լրագրողին հարվածելու դեպքի առթիվ։
     Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել էր, որ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանի և իր միջև միջադեպ է եղել, որի ընթացքում պատգամավորը հարվածել է իր աչքին, ինչպես նաև հայհոյանքներ ուղղել:

2216 | 1
Facebook