Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վաշինգթոնի Մերձավոր Արևելքի ինստիտուտը երաշխիքներ է պահանջում Թրամփից, որ ԱՄՆ Կոնգրեսը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը

17:00, երկուշաբթի, 16 հունվարի, 2017 թ.
Վաշինգթոնի Մերձավոր Արևելքի ինստիտուտը երաշխիքներ է պահանջում Թրամփից, որ ԱՄՆ Կոնգրեսը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Վաշինգթոնի Մերձավոր Արևելքի ինստիտուտը (WINEP) կոչ է արել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին «երաշխավորել» Թուրքիային, որ ԱՄՆ Կոնգրեսը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այդ խորհուրդը տրվում է «Թուրքիայի հանդեպ ԱՄՆ քաղաքականությունը» բաժնին առնչվող առաջարկներում, հայտնում է Armenian Weekly-ին:
     «ԱՄՆ-ն կարող է երաշխավորել Թուրքիային, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը չի ընդունվի ԱՄՆ Կոնգրեսում: Դա միշտ կրիտիկական հարց է եղել երկկողմ հարաբերություններում և թուրքերի մեծամասնության համար այդ հարցը կարևոր է»,- ասվում է զեկույցում, որի հեղինակներն են Անկարայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ֆ. Ջեֆրին և թուրք գիտնական Սոներ Չաղապտայը:
     ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ զեկույցը առաջինն է WINEP Մերձավոր Արևելքին նվիրված զեկույցներից: Հեղինակները պնդում են, որ Թրամփի վարչակազմը պետք է վերանայի «Թուրքիայի հանդեպ քաղաքականությունը»:
     Ըստ հեղինակների, նոր մոտեցումը Թուրքիայի հանդեպ թույլ կտա շեշտադրումներ անել կողմերից յուրաքանչյուրի համար առավել կարևոր հարցերին:
     «Թուրքիայի համար դա ներառում է հայտնի կրոնական քարոզիչ Գյուլենի արտահանձնումը, առավել ակտիվ գործակցությունը Կիպրոսից մինչև Իսրայել հարցերում, ինչպես նաև թուրքական դիրքորոշումը սիրիական հակամարտությունում: ԱՄՆ համար նոր մոտեցումը կներառի ԻՊ դեմ պայքարի հզորացում, ՔԱԿ հետ խաղաղ բանակցությունների վերսկսում, ավելի սերտ գործակցություն ռազմական գործողություններում, հատկապես Սիրիայում և ժողովրդավարական արժեքների պահպանում»,- ասվում է զեկույցում:

5847 | 0
Facebook