Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Անիի շրջանից մեր օրերը հասած միակ կազմը». Կարեն Մաթևոսյան

19:10, երկուշաբթի, 16 հունվարի, 2017 թ.
«Անիի շրջանից մեր օրերը հասած միակ կազմը». Կարեն Մաթևոսյան

Անիի շրջանից մեր օրերը հասած միակ կազմը 1347 թվականից է: Այն իր մեջ ամփոփում է 1325 թ. Ջենովայում ընդօրինակված մի Ավետարան, որը Հայաստան բերվելով կազմվել ու նվիրվել է Անիի մերձակա Հոռոմոսի վանքին։ Արծաթյա, ոսկեջրած կազմի մի կողմում դրվագված է Աստվածամայրը Մանկան հետ պատկերը (անկյուններում չորս ավետարանիչները): Տիրամոր պատկերից վեր նշված է կազմի պատրաստման թվականը՝ ՉՂԶ (1347), իսկ գահավորակից ներքև` վարպետի գրությունը՝ «Զմեղուցեալ ոսկերիչս Գրիգոր յիշեցէք»:
     1930-ականներին Խորհրդային Հայաստանի կառավարությունն այս մատյանն, այլ արժեքների հետ միասին, նվիրել է Էրմիտաժին։

3234 | 0
Facebook