Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը գովաբանել է Մեծ Բրիտանիային Brexit-ի համար

16:25, երկուշաբթի, 16 հունվարի, 2017 թ.
Թրամփը գովաբանել է Մեծ Բրիտանիային Brexit-ի համար

ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը գովաբանել է մեծբրիտանացիներին Եվրոմիության կազմից դուրս գալու որոշում կայացնելու համար: Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը:
     Թրամփը խոստացել է Brexit-ից հետո արագորեն կնքել առևտրի պայմանագիր Մեծ Բրիտանիայի հետ ու նշել է, որ հասկանում է բրիտանացիների կողմից նման որոշում կայացնելու պատճառները:

«Եվրոմիություն ասելով` դուք հասկանում եք միայն Գերմանիա: Եվրոմիությունը նրա մեխանիզմն է: Ահա ինչու եմ ես կարծում, որ Մեծ Բրիտանիան ճիշտ քայլ է կատարել»,- ասել է Թրամփը:
     Նա խոստովանել է, որ սիրում է բրիտանացիներին ու հայտարարել, որ մյուս երկրները կարող են ևս հետևել նրանց օրինակին:
     Ընտրված նախագահը նշել է, որ իր երդմնակալությունից հետո մտադիր է հանդիպում ունենալ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ:

7212 | 1
Facebook