Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեր բասկետբոլիստների մրցելույթներն՝ ԱՄՆ-ի ուսանողական լիգայում

14:50, երկուշաբթի, 16 հունվարի, 2017 թ.
Մեր բասկետբոլիստների մրցելույթներն՝ ԱՄՆ-ի ուսանողական լիգայում

Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների անդամները շարունակում են իրենց մրցելույթները ԱՄՆ-ի ուսանողական լիգայում` NCAA-ում։ Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Սթիվեն Էնոչի «Կոնեկտիկուտ» ակումբը 69։72 հաշվով պարտվել է «Ջորջ Թաուն» ակումբին: Սթիվեն Էնոչը խաղադաշտում անցկացրել է 27 րոպե և վաստակել 7 միավոր: 17 հանդիպումից հետո «Կոնեկտիկուտ» ակումբը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

«Ջոնսոն Ուելս»-ը, որի կազմում հադես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը, 77:54 հաշվով հաղթանակի է հասել «Ռիվիեր» ակումբի նկատմամբ: Մեթյու Մադոյանը խաղադաշտում անցկացրել է 27 րոպե և վաստակել 5 միավոր:

Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Արամ Արսլանյանի «Լեյք Ֆորեսթ» ակումբը 79։53 հաշվով առավելության է հասել «Քնոկս» ակումբի նկատմամբ: Արամ Արսլանյանը խաղադաշտում անկացրել է 18 րոպե և վաստակել 5 միավոր:

Կարեն Չիվիչյանի «Այդահո Սթեյթ»-ը 62։77 հաշվով պարտվել է «Այդահո Վանդալս» ակումբին: Կարեն Չիվիչյանը չի մասնակցել հանդիպմանը՝ վնասվածքի պատճառով:

Հայաստանի ազգային հավքականի խաղացող Արտյոմ Թավակալյանի «Հորնեթս Դելևր» -ակումբը 77։85 հաշվով պարտություն է կրել «Հեմփթոն» ակումբից: Թավակալյանը խաղադաշտում անցկացրել է 21 րոպե՝ վաստակելով 7 միավոր: 18 հանդիպումից հետո «Հորնեթս Դելևր»-ը զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Բրայանթ Դանսթոնի «Անադոլու Էֆես»-ը Եվրալիգայի 17-րդ տուրի շրջանակներում 92։81 հաշվով առավելության է հասել «Պանատինայկոս»-ի նկատմամբ: Բրայանթ Դանսթոնը խաղադաշտում անցկացրել է 36 րոպե՝ վաստակելով 7 միավոր:

2132 | 0
Facebook