Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արամ Շահբազյանի ֆիլմերը կցուցադրվեն «Նարեկացի» արվեստի միությունում

15:45, երկուշաբթի, 16 հունվարի, 2017 թ.
Արամ Շահբազյանի ֆիլմերը կցուցադրվեն «Նարեկացի» արվեստի միությունում

Հունվարի 18-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում կցուցադրվեն կինոռեժիսոր Արամ Շահբազյանի «Որդան կարմիր» և «Ձայներ ներսից» վավերագրական ֆիլմերը:
     Կինոռեժիսորի «Ձայներ ներսից» ֆիլմը ցարական ժամանակներից մեզ հասած երկաթուղու կայարանների և կամուրջների, ինչպես նաև նրանց մերձակայքում ապրող մարդկանց մասին է: Իսկ «Որդան կարմիրը» պատմում է հայկական որդան կարմիրի մասին՝ ներկայացնելով նրա հրաշագործ հատկությունները:
     Արամ Շահբազյանը բազմաթիվ վավերագրական ու կարճամետրաժ ‎ֆիլմերի ռեժիսոր է: 2004-05-ին երևանյան «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին: Որպես ռեժիսոր հանդես է եկել «Հաշվետվություն ընթրիքի ժամանակ», «Լավաշ», «Ներսը և դուրսը», «Քյարիզ», «Ապոն կանչեց», «Մի վախեցիր», «Երևանյան ռեգթայմ», «Տաքսի, էլի լավա» և այլ ֆիլմերում:

2204 | 0
Facebook