Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շախմատ. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վեյի հետ

23:20, կիրակի, 15 հունվարի, 2017 թ.
Շախմատ. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վեյի հետ

Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկել է «Տատա Սթիլ» շախմատային 79-րդ մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է Լևոն Արոնյանը։ Մրցաշարի 2-րդ տուրում Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Չինաստանի ներկայացուցիչ Ի Վեյի հետ։ Պարտիան ավարտվեց 35-րդ քայլին։

Տուրի մյուս պարտիաներն ավարտվեցին հետևյալ հաշիվներով՝

Կարլսեն - Վոյտաշչեկ՝ 1։0

Գիրի - Սո՝ ½ ։ ½

Հարիկրիշնա - Ադհիբան՝ 1։0

Նեպոմնյաշիյ - Անդրեյկին՝ ½ ։ ½

Ռապորտ – Կարյակին՝ ½ ։ ½

Վան Վելի – Ուլյանով՝ 0։1

2005 | 0
Facebook