Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինքնիշխան համարվող երկրիս սահմանները գնդակոծվում են, սակայն դաշնակից կոչվածներն անգամ ծպտուն չեն հանում». Ոսկան Սարգսյան

12:30, կիրակի, 15 հունվարի, 2017 թ.
«Ինքնիշխան համարվող երկրիս սահմանները գնդակոծվում են, սակայն դաշնակից կոչվածներն անգամ ծպտուն չեն հանում». Ոսկան Սարգսյան
     Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը դաշնակից չունի: Սակայն չի ասել, թե ինչն է դրա պատճառը: 2 տարի Եվրամիության հետ, «Արևելյան գործընկերության» շրջանակներում պայմանագիր էինք նախապատրաստում, սակայն վերջին պահին դրանից հրաժարվեցինք, Եվրամիությանը «քցելով»: Ռուսաստանից զենք գնելու համար 200 միլիոն դոլար վարկ ենք խնդրել, սակայն Պուտինը լավ գիտի, որ Հայաստանում դոլարով մեկ տասնյակ միլիարդատեր կա: Հայաստանը խոսքով ժողովրդավար, իրականում կիսաավտորիտար երկիր է: Երկրի ներսում ժողովրդին կարող ես խաբել «Ապահով Հայաստան», «Տնտեսական աճ» և այլ հեքիաթներով, սակայն արտերկրում գործերին են հավատում, ոչ թե՝ խոսքերին: Դրա համար էլ փաստացի պատերազմի մեջ գտնվող Հայաստանն այս դաժան աշխարհում առանց դաշնակից է մնացել, ինքնիշխան համարվող երկրիս սահմանները գնդակոծվում են, սակայն դաշնակից կոչվածները անգամ ծպտուն չեն հանում:
4033 | 1
Facebook