Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կլոպի օրոք «Լիվերպուլ»-ն առաջադիմել է». Մխիթարյան

18:50, շաբաթ, 14 հունվարի, 2017 թ.
«Կլոպի օրոք «Լիվերպուլ»-ն առաջադիմել է». Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ առաջիկա խաղին:

«Բոլորս սպասում ենք այդ խաղին: Գիտեմ՝ որքան կարևոր է այս հանդիպումը, ծանոթ եմ պատմությանը: Առաջին անգամ չէ, որ մասնակցելու եմ դերբիի, որտեղ, ինչպես միշտ, պետք է խաղաս թիմիդ ու երկրպագուներիդ համար։ Բացի այդ, երեք միավորի կարիք ունենք, դա շատ կարևոր է։ Յուրգեն Կլոպի օրոք «Լիվերպուլ»-ն առաջադիմել է: Նա մեծագույն մարզիչներից է և կարող է թիմին նոր մակարդակի հանել: Կլոպի թիմերը շատ հետաքրքիր ֆուտբոլ են խաղում, և մեզ շատ գեղեցիկ հանդիպում է սպասվում»,- նշել է Մխիթարյանը։

3547 | 0
Facebook