Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ԲՀԿ նախկին պատգամավորը «Գայի» պետի պաշտոնն է ուզում. «Հրապարակ»

11:45, շաբաթ, 14 հունվարի, 2017 թ.
ԲՀԿ նախկին պատգամավորը «Գայի» պետի պաշտոնն է ուզում. «Հրապարակ»
     «Կրկին հետաքրքիր իրադրություն է առաջացել ԲՀԿ նախկին պատգամավոր, այդպես էլ Արթիկի քաղաքապետ չդարձած, ՀՀԿ-ի արեւով երդվող, նրանից մեծ ակնկալիքներ ունեցող Մուշեղ Պետոյանի շուրջ, որը մտածում էր, որ Շիրակում ՀՀԿ-ն անպայմանորեն իրեն կընդգրկի ռեյտինգային ցուցակում` իր մատուցյալ ծառայությունների համար: ՀՀԿ-ում, սակայն, նրան հասկացրել են, որ անհնար է` «էնտեղ Մարտուն կա, Սահակյան Արման կա, ի վերջո՝ Բալասանյան Սամվելի բալա կա. հնարավոր չէ»: Իր հերթին էլ Մուշեղ Պետոյանը պահանջել է` «էդ դեպքում կոմպենսացրեք», ևմատնանշել է ՊՆ ռազմական ոստիկանության «Գայի» պետի պաշտոնը: ՀՀԿ-ում արձագանքել են` «Իյա՜»»,–գրում է թերթը։
    
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։»
4755 | 2
Facebook