Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Նաիրա Զոհրաբյանը կառաջադրվի Սամվել Ալեքսանյանի դե՞մ. «Առավոտ»

11:35, շաբաթ, 14 հունվարի, 2017 թ.
Նաիրա Զոհրաբյանը կառաջադրվի Սամվել Ալեքսանյանի դե՞մ. «Առավոտ»

«Խոսակցություններ կան, որ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն առաջիկա ընտրություններում ևս կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով: Հավանական է, որ նա առաջադրվի Մալաթիա-Սեբաստիա համայնքում, որտեղ ՀՀԿ-ն առաջադրելու է իր «ծանր հրետանուն»՝ հիմնական ձայներ բերողներից մեկին՝ Սամվել Ալեքսանյանին: «Առավոտ»-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Ես բոլոր հարցերին կպատասխանեմ միայն Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հայտարարությունից հետո: Իսկ ինչ վերաբերում է Մալաթիա-Սեբաստիայում առաջադրվելուն, այո, չի բացառվում, որ հենց այդ համայնքում էլ ես առաջադրվեմ ռեյտինգային ընտրակարգով: Ինձ համար բացարձակապես տարբերություն չկա, թե հանրապետության 13 ընտրատարածքներից որ մեկում ես կառաջադրվեմ ռեյտինգային կարգով: Բնականաբար, կառաջադրվեմ այնտեղ, որտեղ ամենավտանգավորը և ռիսկային է լինելու»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

3661 | 0
Facebook