Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Պետական պարտքը կտրուկ աճել Է հատկապես դեկտեմբերին. «ՀԺ»

11:15, շաբաթ, 14 հունվարի, 2017 թ.
Պետական պարտքը կտրուկ աճել Է հատկապես դեկտեմբերին. «ՀԺ»

«2016 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել Է 5 միլիարդ 935 միլիոն դոլար։ Այս մասին նշված Է ՀՀ ֆինանսների նախարարության երեկ հրապարակված պաշտոնական տեղեկանքում։ Պարտքը կտրուկ աճել Է հատկապես դեկտեմբերին։

Ըստ հրապարակված տեղեկանքի ամբողջ տարվա ընթացքում պետական պարտքը աճել Է մոտ 829 միլիոն դոլարով, որից 342.5 մլն դոլարը հենց դեկտեմբերի «չափաբաժինն Է»։ Արտաքին պարտքը անցած ողջ տարվա ընթացքում աճել Է 482 միլիոն դոլարով և կազմել 4 միլիարդ 798 միլիոն դոլարից քիչ ավելին։ Նկատենք, որ կառավարության կանխատեսումներով ՀՀ պետական պարտքը այս տարեվերջին պետք է լիներ 6 միլիարդ 41 միլիոն դոլար։ Սա նշանակում Է, որ պարտքը 100 միլիոն դոլարով պակաս Է նախատեսվածից։ Սակայն դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է արտաքին աղբյուրներից ստացվելիք վարկերի տեխնիկական ուշացումներով, ինչը «կլրացվի» այս տարվա սկզբին։ 2017 թվականի պետական բյուջեի նախագծի համաձայն ՀՀ կառավարությունը նախատեսում Է պետական պարտքը հասցնել 6.5 միլիարդ դոլարի»,–գրում է թերթը։


     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

3144 | 1
Facebook