Խնդրում ենք սպասել...

Համացանց

«2018-ի ապրիլից ուժի մեջ է մտնում նաև կառավարության անդամի հանդեպ վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակության պահանջը». Ա. Գրիգորյան

22:30, ուրբաթ, 13 հունվարի, 2017 թ.
«2018-ի ապրիլից ուժի մեջ է մտնում նաև կառավարության անդամի հանդեպ վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակության պահանջը». Ա. Գրիգորյան

2018թ. ապրիլից ուժի մեջ է մտնում նաև կառավարության անդամի հանդեպ նման պահանջ, որ նա վերջին 4 տարիներին մշտապես բնակված լինի ՀՀ-ում։ Նախկին Սահմանադրությունում դա չկար, նոր Սահմանադրության 148-րդ հոդվածն ասում է, որ կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները:
     Իսկ պատգամավորին ներկայացվող պահանջում, որը 48-րդ հոդվածն է, ասվում է, որ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

3031 | 0
Facebook