Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շումախերը շարունակում է հովանավորներ կորցնել

22:05, ուրբաթ, 13 հունվարի, 2017 թ.
Շումախերը շարունակում է հովանավորներ կորցնել

Գերմանացի ավտոարշավորդ, Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը կորցրել է ևս 2 հովանավոր։ Շումախերի հետ պայմանագիրը երկարաձգել հրաժարվել են «Audemars Piguet» ժամագործական ընկերությունը և «Hormann» արդյունաբերական ավտոմեքենաներ արտադրող ընկերությունները։ Ավելի վաղ Շումախերի հետ իրենց համագործակցությունը դադարեցրել է 4 հովանավոր՝ «Jet Set», «Navyboot», «Rosbacher» և «Erlinyou» ընկերությունները։ 48-ամյա Շումախերի հետ համագործակցությունը շարունակում է «Deutsche Vermongensberatung» ընկերությունը, որը նաև հովանավորում է անվանի ավտոարշավորդի որդուն՝ Միքին։

8513 | 0
Facebook