Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պայթյունի հետևանքով Նիգերիայում 15 մարդ է զոհվել

19:50, ուրբաթ, 13 հունվարի, 2017 թ.
Պայթյունի հետևանքով Նիգերիայում 15 մարդ է զոհվել
     Նիգերիայի Մադագալի քաղաքի մարդաշատ խանութում մահապարտ 4 ահաբեկիչներ գործի են դրել ինքնաշեն պայթուցիկ սարք, հայտնում է Reuters-ը` հղում անելով տեղի իրավապահներին: Պայթյունի հետևանքով 15 մարդ է զոհվել: Նշվում է, որ այդ շրջանում և հարևան տարածքներում գործում է «Բոկո հարամ» ահաբեկչական կազմավորումը:
     Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Նիգերիայում ուժայինները չեզոքացրել են այդ կազմակերպության անդամ 3 մահապարտի, որոնք ծրագրել էին պայթյուն իրականացնել քաղաքի հյուսիս-արևելքում գտնվող շուկայում:
3649 | 0
Facebook