Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ուրիխանյանն արձագանքել է ՎՏԲ բանկի` իրեն նվիրած 90 միլիոն դրամի տեղեկությանը

17:55, ուրբաթ, 13 հունվարի, 2017 թ.
Ուրիխանյանն արձագանքել է ՎՏԲ բանկի` իրեն նվիրած 90 միլիոն դրամի տեղեկությանը

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գրասենյակն արձագանքել է «Անալիտիկ» կայքի գլխավոր խմբագրի պաշտպան Լիպարիտ Սահակյանի այն հայտարարությանը, թե shame.am կայքից տեղեկացել է, որ Տիգրան Ուրիխանյանին նշված բանկում 90 միլիոն դրամի վարկը ներվել է: «ՎՏԲ» բանկից ամսական 1.000.000 դրամ շորթելու համար քրեական գործով մեղադրյալ «Անալիտիկ» կայքի տնօրենի փաստաբանի սխալ հայտարարությունն այսօր տարածվել է մի շարք լրատվամիջոցներով: Պաշտոնապես հերքում ենք այն, որ պատգամավոր Ուրիխանյանին բանկը նվիրել է իննսուն միլիոն դրամ, քանի որ իրականում բանկը նվիրել է ինը հարյուր միլիոն դրամ պատգամավորին ճիշտ այնպես, ինչպես բազմաթիվ այլ բանկեր պարբերաբար նվիրում են պատգամավորին բազմաթիվ միլիոններ: Չէ որ դա ընդունված ու շատ տարածված երևույթ է»,- նշված է պատգամավորի գրասենյակի հաղորդագրությունում:

5870 | 9
Facebook