Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի է ծեծի ենթարկված լրագրող Շողիկ Գալստյանի գործով դատական առաջին նիստի օրը

18:10, ուրբաթ, 13 հունվարի, 2017 թ.
Հայտնի է ծեծի ենթարկված լրագրող Շողիկ Գալստյանի գործով դատական առաջին նիստի օրը
     Հունվարի 19-ին` ժամը 14:30-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Վանաձորում ՀՀԿ-ի վստահված անձի ընտանիքի անդամների կողմից ծեծի ենթարկված լրագրող Շողիկ Գալստյանի գործով դատական առաջին նիստը:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 2-ին
    
Վանաձորի 30/47 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Ղաբուզյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր, որ Հանրապետական կուսակցության վստահված անձի` Մարիամ Ավագյանի ընտանիքի անդամները կոտրել են Araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանի հեռախոսը և նրան ծեծի ենթարկել: Հիշյալ հանցագործությունները կատարելու համար Մարիամ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով:
3006 | 0
Facebook