Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դատարանը շոու է անում». Նորք-Մարաշի խմբի գործով դատական նիստը հետաձգվել է

16:15, ուրբաթ, 13 հունվարի, 2017 թ.
«Դատարանը շոու է անում». Նորք-Մարաշի խմբի գործով դատական նիստը հետաձգվել է

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նորից հետաձգվել է 2015-ի ԱԱԾ-ի վնասազերծած զինված խմբի գործով դատական նիստը: Հետաձգման պատճառը Վահան Շիրխանյանի բացակայությունն է:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասել է, որ իր պաշտպանը ցանկություն է հայտնել ներկայանալ դատական նիստին և հանդես գալ հատարարությամբ: Նրան դատարան կբերեն պատգարակով, այնինչ Շիրխանյանի վիճակը վատացել է և նա դատական նիստին չի կարողացել ներկայանալ: Դատական նիստի ավարտից հետո զինված խմբի անդամ Արթուր Վարդանյանը հայտարարել է, որ դատարանը շոու է անում, իսկ ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն էլ հայտարարել է, որ ազատության մեջ գտնվող զինված խմբի մյուս անդամները կեղծ ցուցմունքներ տալու շնորհիվ են ազատության մեջ գտնվում: Հաջորդ նիստը տեղի է ունենալու հունվարի 20-ին ժամը 14:30-ին:

2653 | 0
Facebook