Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լորիկ» գեղարվեստական ֆիլմը ցույց կտա մեր հասարակության արատավոր կողմերը

17:35, շաբաթ, 14 հունվարի, 2017 թ.
«Լորիկ» գեղարվեստական ֆիլմը ցույց կտա մեր հասարակության արատավոր կողմերը
     Շնորհալի, բայց և տարօրինակություններով լի դերասան Լորիկը՝ մեծն Լոուրենս Օլիվիեի անվանակիցը, փողոց է դուրս գալիս թատերական հանդերձանքով՝ առաջացնելով ծաղր ու զարմանք: Մարդիկ հեգնանքով են նայում նրան, իսկ Լորիկն անտարբեր է շրջապատի նկատմամբ...
     «Լորիկ» գեղարվեստական ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսին մարմնավորում է ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը, շուտով պատրաստ կլինի: Ֆիլմը նկարահանվել է 25 օրում: «Լորիկ» ֆիլմի բեմադրող ռեժիսորն Ալեքսեյ Զլոբինն է, սցենարի հեղինակն է Միքայել Պողոսյանը:
     Կատակերգության միջոցով ֆիլմը ցույց կտա մեր հասարակության արատավոր կողմերը` սոցիալական անհավասարությունը, մարդկային անտարբերությունը ամեն տեսակի անարդարության հանդեպ:
     Առաջիկայում կներկայացնենք MAMUL.am-ի հարցազրույցը ֆիլմի հերոսների հետ:
«Լորիկ» գեղարվեստական ֆիլմը ցույց կտա մեր հասարակության արատավոր կողմերը
«Լորիկ» գեղարվեստական ֆիլմը ցույց կտա մեր հասարակության արատավոր կողմերը
4903 | 0
Facebook