Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լողանալիս պահարանն ընկել է ռուս հայտնի երգչուհու գլխին ու սպանել նրան

15:25, ուրբաթ, 13 հունվարի, 2017 թ.
Լողանալիս պահարանն ընկել է ռուս հայտնի երգչուհու գլխին ու սպանել նրան

Ռուս երգչուհի, «Լիցեյ» խմբի նախկին մենակատար, 33-ամյա Ժաննա Ռոշտակովան մահացել է իր տանը, լողանալու ժամանակ: Այս մասին հայտնել է երգչուհու մտերիմ ընկեր, երգիչ Պրոխոր Շալյապինը: Նա պատմել է, որ մահվան պատճառը կենցաղային դժբաղտ պատահարն է եղել. «Ժաննան լոգանք ընդունելիս է եղել, ու նրա գլխին է ընկել պատից կախված դարակը: Տանը նրանից բացի ոչ մեկ չի եղել ու ոչ մեկ օգնության չի հասել: Ժաննայի մարմինը հայտնաբերել են դեպքից մեկ օր անց»:

Ժաննա Ռոշտակովան 1997թ. դարձել է «Բյուրեղապակյա նոտա» երիտասարդական մրցանակաբաշխության դափնեկիր, 1999թ. ճանաչվել է «Առավոտյան աստղ» մրցույթի հաղթող:

21662 | 0
Facebook