Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանի խնդիրը Տարոն Մարգարյանը չէ, այլ նրա մասին գիտական աշխատություն գրող Աննա Ասատրյանը». Արարատ Միրզոյան

15:15, ուրբաթ, 13 հունվարի, 2017 թ.
«Հայաստանի խնդիրը Տարոն Մարգարյանը չէ, այլ նրա մասին գիտական աշխատություն գրող Աննա Ասատրյանը». Արարատ Միրզոյան

Հայաստանի խնդիրը պարոն Տարոն Մարգարյանը չի, այլ նրա մասին գիտական աշխատություն գրող ԳԱԱ Արվեստի ինստիտուտի փոխտնօրեն Աննա Ասատրյանը։
     Սամվել Ալեքսանյանը չի, այլ նրա համար ընտրակեղծարարություն անող ուսուցիչը։
     Իշխանությունները չեն, այլ նրանցից զզվող, բայց նրանց համար քվե հավաքող պետական աշխատողները, ոստիկանները, սպաները, երգիչներն ու նկարիչները։
     «Քաղաքականությամբ չզբաղվող» և «այլ իրականությունում ապրող» կրթված ու հաջողակ գրասենյակային աշխատողները։ Իմ բազմաթիվ ընկերների մեծ մասը:
     Դուք կարող եք չնկատելու տալ իրականությունը, բայց դրանից այն չի փոխվի։ Դուք կարող եք ոչինչ չանել, և հաստատ ոչինչ չի փոխվի։ Ի վերջո, իրոք դու՛ք եք ընտրողը, և իրականությունը նաև ձե՛ր «չխառնվելու» ընտրության արդյունքը:

4539 | 0
Facebook