Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Զանգ տամ, ջղային տոնով ասեմ՝ շաքարի գնին ձեռք չտա՞ք». Կարեն Կարապետյան

14:15, ուրբաթ, 13 հունվարի, 2017 թ.
«Զանգ տամ, ջղային տոնով ասեմ՝ շաքարի գնին ձեռք չտա՞ք». Կարեն Կարապետյան
     Լրագրողները Կարեն Կարապետյանից հետաքրքրվել են` արդյոք նա կարողանո՞ւմ է զսպել օլիգարխներին` գնային քաղաքականության առումով: «Օլիգարխների հետ լեզու գտնո՞ւմ եք, կարո՞ղ եք ասել` շաքարի, ալյուրի գնին ձեռք չտաք»,- հարցրել են նրանք: «Համարում եք, որ իմ գործառույթն է՝ զանգ տալ, ջղային տոնով ասել՝ շաքարի գնին ձեռք չտա՞ք: Օլիգարխների հետ ես ինձ շատ հանգիստ եմ զգում: Կարագի, ալյուրի գները թանկացել են, սակայն ոչ ահագին: Շաքարի գինը բարձրացե՞լ է, թե ոչ, չգիտեմ, մնացած ապրանքների գները, որ իջել են, ինչո՞ւ չեք ասում: Գնողունակությունը ձեր այս նոր տարի չի եղել ավելի վատ, քան անցած նոր տարի»,- հայտարարեց կառավարության ղեկավարը:
     Ասուլիսից հետո լրագրող Ռոզա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Ասում ա՝ ձեր գնողունակությունն էս Նոր տարի չի ընկել: Նոր տարիով չեն չափում գնողունակությունը, հատկապես եթե հաշվի առնենք, որ Նոր տարի անելու համար քո ժողովուրդը անգամ լֆիկնոցից վարկեր ա վերցնում ու Նոր տարի անում: Պաշտոնական թվերով՝ գնողունակությունը մոտ երկու տարի ա՝ ընկած ա, մի հատ վերլուծություն արեք, որ իմանաք գոնե պատճառները»:
4744 | 4
Facebook