Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«2018 թիվը կգա, կխոսենք` կլինե՞մ վարչապետ, թե՞ չէ». Կարեն Կարապետյան

13:25, ուրբաթ, 13 հունվարի, 2017 թ.
«2018 թիվը կգա, կխոսենք` կլինե՞մ վարչապետ, թե՞ չէ». Կարեն Կարապետյան
     2016-ի դեկտեմբերի 5-ին լրատվամիջոցների ղեկավարների ու խմբագիրների հետ հանդիպմանը՝ պատասխանելով այն հարցին, թե որտե՞ղ է իրեն տեսնում 2018-ին, Կարեն Կարապետյանն ասել էր. «Եթե ասեի, որ 3 կամ 5 տարի անընդմեջ պաշտոնավարելու եմ, անմիջապես ասելու եք` իսկ եթե էֆեկտիվ չլինեք... Չեմ եկել 6 ամիս աշխատելու, միևնույն ժամանակ, եթե արդյունք ցույց տանք, քաղաքացին, գյուղացին, բանվորը, գործարարը, գիտնականը հասկանան, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում, կփորձենք աշխատել երկարատև»,- նշել էր նա:
     Այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողները կրկին հարց հնչեցրին այդ թեմայով: «2018 թիվը կգա, կխոսենք` կլինե՞մ վարչապետ, թե՞ չէ: Ամենաշատ հուզող հարցը դա՞ է: Գնում ենք առաջ: Եթե հնարավորություն չեմ ունենա, ուրեմն չեմ լինի, տրամադրվա՞ծ եմ էֆեկտիվ աշխատելու, այո»,- կրկնեց նա:
    
     Կարդացեք նաև` «2018-ի ապրիլից ուժի մեջ է մտնում նաև կառավարության անդամի հանդեպ վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակության պահանջը». Ա. Գրիգորյան
3270 | 0
Facebook