Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Մի անտեսեք տարվա այս սեզոնի ամենամատչելի բանջարեղեններից մեկը` գազարը. այն ունի անփոխարինելի օգտակարություն

19:10, ուրբաթ, 13 հունվարի, 2017 թ.
Մի անտեսեք տարվա այս սեզոնի ամենամատչելի բանջարեղեններից մեկը` գազարը. այն ունի անփոխարինելի օգտակարություն
     Տարվա այս սեզոնին ամենամատչելի բանջարեղեններից մեկը գազարն է, ուստի չպետք է մոռանալ այն ներառել ամենօրյա կերակրացանկի մեջ:
     Գազարը ոչ միայն օգտակար է տեսողության համար, այլև կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունն, ինչպես նաև` պաշտպանել քաղցկեղից: Գազարը պարունակում է բետա-կարոտին, որը լավացնում է թոքերի աշխատանքը: Հայտնվելով մարդու օրգանիզմում` կարոտինը դառնում է վիտամին А, որն առավել օգտակար է երիտասարդ կանանց համար: Գազարի բուժիչ հատկությունները կապված են աչքի ցանցաթաղանթի ամրապնդման հետ: Մարդկանց համար, ովքեր տառապում են կարճատեսությամբ, կոնյուկտիվիտով, բլեֆարիտով և հավկուրությամբ, այս մթերքի օգտագործումը սննդի մեջ շատ ցանկալի է: Օգտակար է նաև ուտել հում գազարը, քանի որ այն ամրացնում է լնդերը:
     Գազարն օգտակար է ստամոքսի, լյարդի, փայծաղի բորբոքային հիվանդությունների, սեռական թուլության, արգանդի բորբոքումների, մարսողության խանգարման, ականջացավի, թոքաբորբերի, դաշտանի խանգարման, երիկամի բորբոքումների համար։
     Գիտնականները հավաստում են, որ պատճառը կարոտինիդներն են: Կարոտինիդները հակաօքսիդանտների խումբ են, որոնք առկա են նաև դդումի մեջ:
4865 | 0
Facebook