Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչու են մայրերը երեխաներին օրորում ձախ ձեռքի վրա. պատճառն ավելի բարդ է, քան պատկերացնում եք

18:10, կիրակի, 15 հունվարի, 2017 թ.
Ինչու են մայրերը երեխաներին օրորում ձախ ձեռքի վրա. պատճառն ավելի բարդ է, քան պատկերացնում եք

Գիտնականները վաղուց են նկատել, որ մայրերի մեծամասնությունը նախընտրում է երեխային օրորել ձախ ձեռքի վրա: Ավելի վաղ կարծիք է եղել, որ այդկերպ մայրերն ուզում են, որ իրենց սրտխփոցը լսելի լինի երեխային ու հանգստացնի, կամ էլ, որ աջլիկ մայրերը կարողանան ազատել աջ ձեռքը:
     Սակայն մանրամասն հետազոտություններն ավելի բարդ ու հետաքրքիր պատկեր են վեր հանել: Ռուս, ամերիկացի և ավստրալացի մասնագետների լայնամասշտաբ հետազոտությունները պարզել են, որ դա ունի ֆիզիոլոգիական և էվոլյուցիոն արմատներ: Այս դիրքն ակտիվացնում է կնոջ գլխուղեղի աջ կիսագունդը, որը պատասխանատու է սոցիալական գործառույթների, ուշադրության, հիշողության ու դատողության համար:

Ուսումնասիրությոուններն արվել են նաև կենգուրուների, ձիերի, ծովափղերի, կետադելֆինների, այծքաղների վրա, պարզվել է, որ բոլոր այս կենդանիների ձագերը նախընտրում են դիրքավորվել մոր աջ կողմում, քանի որ այս դիրքն էլ իրենց է հնարավորություն տալիս տեսնել մորը ձախ աչքով, ինչն էլ իր հերթին ակտիվացնում է ուղեղի աջ կիսագունդը:

Հատկանշական է, որ վտանգի դեպքում էգն անմիջապես փոխում է դիրքն այնպես, որ երեխային ինքը տեսնի ձախ աչքով, այսինքն` պահում է իր ձախ կողմում:
     Մարդկանց պարագայում մայրը երեխային ձախ կողմով է օրորում, որպեսզի նրան ձախ աչքով լավ տեսնի ու ստացված ինֆորմացիան մշակի աջ կիսագնդով: Հենց այս դիրքն է հնարավորություն տալիս լավագույն տեսողական շփումն ապահովել մոր և երեխայի միջև:

10911 | 0
Facebook