Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Volkswagen-ի մենեջերին ԱՄՆ-ում 169 տարվա ազատազրկում է սպառնում

13:05, ուրբաթ, 13 հունվարի, 2017 թ.
Volkswagen-ի մենեջերին ԱՄՆ-ում 169 տարվա ազատազրկում է սպառնում

ԱՄՆ դատարանը հրաժարվել է գրավի դիմաց ազատ արձակել Volkswagen AG ավտոկոնցեռնի մենեջեր Օլիվեր Շմիդտին, ում, ըստ առաջադրված մեղադրանքների հանրագումարի, մինչև 169 տարվա ազատազրկում է սպառնում:
     Դատարանի` գրավի դիմաց ազատ չարձակելու որոշումը բացատրվում է նրանով, որ Շմիդտը Գերմանիայի քաղաքացի է և ազատ արձակվելուց հետո կարող է վերադառնալ Գերմանիա, որի հետ ԱՄՆ-ն արտահանձնման մասին պայմանավորվածություն չունի:

Ավելի վաղ ԱՄՆ իրավապահները դիզելային սկանդալի գործով ձերբակալել էին Volkswagen-ի գլխավոր ինժեներ Ջեյմս Լյանին, ով ընկերությունում աշխատել է ավելի քան 2 տասնամյակ: Նա ընդունել է իր մեղքն, ու նրան մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Volkswagen ընկերությունը 4.3 միլիարդ դոլարի փոխհատուցում կվճարի Միացյալ Նահանգներին:

6984 | 1
Facebook