Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Կարեն Կարապետյանի` ՀՀ-ում մշտական բնակության հարցը ՀՀԿ-ի համար «ճիտին պարտք» է դարձել

17:15, հինգշաբթի, 12 հունվարի, 2017 թ.
Կարեն Կարապետյանի` ՀՀ-ում մշտական բնակության հարցը ՀՀԿ-ի համար «ճիտին պարտք» է դարձել
     ՀՀԿ-ն դեռ չի կարողանում լուծել Կարեն Կարապետյանի` վերջին 4 տարում ՀՀ-ում մշտական բնակության հարցը, որն անհրաժեշտ է ՀՀԿ ցուցակում հայտնվելու համար: Ասում են` հարցի վերաբերյալ սպառիչ պատասխան չեն կարողանում տալ ՀՀԿ-ում, քանի որ Կարապետյանը 2012թ. մինչև այս տարվա սեպտեմբերի 13-ը, այսինքն` մինչև վարչապետ նշանակվելը, ՀՀ-ում մշտապես չի բնակվել: Ավելին, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ևս «դեռ վաղ է համարել այդ մասին խոսել»: Ինչպես Հանրապետականներն, այնպես էլ Տիգրան Մուկուչյանը սպասում են ՀՀ նախագահի վերադարձին ու որոշմանը, ով հունվարի 5-ից մեկնել է կարճատև արձակուրդ: Ասում են նաև, չի բացառվում, որ իշխանությունը որոշի չդիմել որևէ մեքենայության` չդառնալով հավելյալ քննադատության թեմա: Բայց քանի որ Կարապետյանի չընդգրկվելը ցուցակում կարող է բացասական անդրադառնալ ՀՀԿ-ի վարկանիշի վրա, Ս. Սարգսյանը մտադիր է առաջին հորիզոնականներ բերել քիչ թե շատ դրական վարկանիշ ունեցող Տարոն Մարգարյանի, Արփինե Հովհաննիսյանի և այլոց անունները:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
6467 | 14
Facebook