Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Նոր մանրամասներ` Վարդանանց փողոցում տեղի ունեցած սպանությունից

16:45, հինգշաբթի, 12 հունվարի, 2017 թ.
Նոր մանրամասներ` Վարդանանց փողոցում տեղի ունեցած սպանությունից

ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել հունվարի 11-ին Երևանի Վարդանանց փողոցում տեղի ունեցած սպանության վերաբերյալ:
     Մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի բակի զրուցարանում հայտնաբերել է 1998թ. ծնված Վահե Մուրադյանի դիակը՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով:սպանված Վ. Մուրադյանը սովորում էր Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 1-ին կուրսում:
     Նույն օրը, ժամը 16.10-ին, ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերքով բուժօգնության է տեղափոխվել 1999թ. ծնված Ռաֆի Մ-ն:
     Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և որոնողական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 18-ին, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, իրենց բնակարաններից բերման են ենթարկվել 1996թ. ծնված Կարեն Չատիկյանը, 1999թ. ծնված Գևորգ Տ-ն, 1999թ. ծնված Դավիթ Մ-ն և ներկայացվել է 1998թ. ծնված Սերգեյ Գ-ն:
     Պարզվել է, որ ժամը 15-ին Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում Կարեն Չ-ն, Գևորգ Տ-ն և 1999թ. ծնված Քաջիկ Հ-ն վիճաբանել են Վ. Մուրադյանի, Ռաֆի Մ-ի, Դավիթ Մ-ի, Սերգեյ Գ-ի, 1999թ. ծնված Անրի Ա-ի հետ, որի ժամանակ Կարեն Չ-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Վ. Մուրադյանի կրծքավանդակի ձախ կեսին` պատճառելով մահ և Ռաֆի Մ-ի ձախ սրունքին` պատճառելով մարմնական վնասվածք:
     Կարեն Չ-ն ձերբակալված է:
     Ձեռնարկվում են միջոցառումներ Քաջիկ Հ-ին, Անրի Ա-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
     Կատարվում է նախաքննություն:

4609 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am