Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Մաքրող տեխնիկան ոչ առաջ էր գնում, ոչ էլ շարժիչն էր նորմալ աշխատում». կաթնաղբյուրցիները տոնական օրերին չեն կարողացել գյուղում տեղաշարժվել

17:05, հինգշաբթի, 12 հունվարի, 2017 թ.
«Մաքրող տեխնիկան ոչ առաջ էր գնում, ոչ էլ շարժիչն էր նորմալ աշխատում». կաթնաղբյուրցիները տոնական օրերին չեն կարողացել գյուղում տեղաշարժվել
     Լոռու մարզի Կաթնաղբյուր համայնքի բնակիչները դժգոհում են. տոնական օրերին գյուղում չեն կարողացել տեղաշարժվել առատ ձյան, բքի և ճանապարհների անանցանելիության պատճառով: Նրանք նշում էին, որ ճանապարհները չեն մաքրում, վատ վիճակում է գտնվում նաև մաքրող տեխնիկան` ոչ առաջ է կարողանում գնալ, ոչ էլ շարժիչն է նորմալ աշխատում: Այս օրերին նրանք շատ դժվարությամբ կարողացել են հիվանդանոց հասցնել գյուղի ծննդկաններից մեկին:
     MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում համայնքի ղեկավար Արթուր Սավթալյանը հավաստիացրեց, որ այս պահին գյուղի ճանապարհներն ամբողջությամբ մաքրված են: «Երեկ չէ առաջին օրվա դրությամբ էլ արդեն հարյուր տոկոսանոց ճանապարհները մաքրված էին: Եղել է միակողմանի դժվարանցելի, բայց արդեն նորմալ վիճակ է: Ամսի 2-ին, 3-ին ուժեղ բուք է եղել, որ բացում էին, փակվում էր, հետո տեխնիկայի խնդիր էլ է եղել, դզվել է ու բացել են: Աշխատանքները միշտ տարվել են, պարզապես տեխնիկա է, ինչ որ մի պահի խոտանվել է և այսպես ձգձգվել: Մեր գյուղն էլ ծայրամասային է, շրջկենտրոնից հեռու է, ճանապարհներն էլ ժամանակին ճիշտ տեղերով չեն նախագծել: Ձյունառատ է մեզ մոտ, հենց բուք է լինում, միանգամից փակվում է ճանապարհը: Կարող է որակը ցածր է եղել, բայց չի եղել այդպիսի օր, որ ճանապարհի վրա աշխատանք չտարվի: Ուղղակի մի քանի օր տևեց, բացվում, փակվում էր, ժողովուրդն էլ բարկացել էր»:
     Գյուղի բնակիչներն իրենց խոսքում նշում էին նաև, որ ճանապարհները նաև ասֆալտապատման խնդիր ունեն: Գյուղապետը հաստատեց, որ ոչ ներհամայնքային, ոչ էլ միջհամայնքային ճանապարհները ասֆալտապատված չեն ու խնդիրը միայն իրենց գյուղում չէ: Թեև բազմիցս դիմել են մարզպետարանին, բայց հարցը մինչ օրս լուծում չի ստացել:
Տեսանյութը` Shamshyan.com-ի
1296 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am